Վիետնամը թույլ չի տա իր տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմաբազայի տեղակայում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լե Հայ Բինյանին։
Իրանը ցանկանում է ավելացնել գազամատակարարումները Թուրքիային և քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) ներկայացուցիչ Մաջիդ Բուժարզադեն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է «Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքները։
Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին։
Շոտլանդիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կհրապարակի Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին նոր հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ն։
Սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բադալյանը հայտնաբերվել և պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա ՎԱԶ «2121» մակնիշի մեքենայով:
Հաղորդվում էր, որ միացվել է արհեստական շնչառության սարք։ Պխումիպոն Ադուլյադետը Չակրի դինաստիայից էր, ծնվել էր 1927թ. ԱՄՆ-ում, 1 տարի անց ընտանիքը տեղափոխվել էր Թաիլանդ, ապա մեկնել է սովորելու Շվեյցարիա։ 2016թ. հոկտեմբերի դրությամբ նա ճանաչվել էր ամենաերկարակյաց միապետը Թաիլանդի ողջ պատմության մեջ։ Ենթադրվում է, որ գահը կժառանգի նրա միակ որդին։
Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգ է հնչեցրել հնչեցրել՝ կապված երկրի տնտեսական վիճակի հետ
Ամերիկացի պոետ, երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնում է BBC-ն
«Ներկայումս Հալեպում գտնվում է 8-10 հազար հայ. այս թիվը մեզ տրամադրել են տեղի ազգային կառույցները, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և մեր հյուպատոսը՝ Տիգրան Գևորգյանը։ Վերջին անգամ Սիրիայի հետ կապվել եմ երեկ երեկոյան ժամը 10-ին։ Ռեիսյանն ասել է. «Այս պահին հայկական թաղամասերում խաղաղ է, պայթյուններ, հրաձգություններ չկան, և ես հենց հիմա ընկերներիս հետ խաղաղ անկյուններից մեկում նստած՝ սուրճ եմ խմում»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մտահոգված է ֆուտբոլի հավաքականի ելույթներով:
Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում:
Սահմանված Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի համաձայն այսուհետ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, կամ զինծառայողի, կամավորականի զոհվելու դեպքում տեղեկատվությունը զինկոմիսարիատից սոցիալական աջակցության տարածքային մարմիններ կտրամադրվի եռօրյա ժամկետում: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մեր կազմակերպությունը հիմնականում կենտրոնացած է տնտեսական ոլորտի վրա. փորձում ենք սիրիահայերի տնտեսական վիճակը բարելավել՝ իրենց բիզնեսը բարելավելով։ Սիրիահայ գործարարներին տրամադրում ենք տարբեր տեսակի խորհրդատվություններ։ Մեր հիմնական նպատակն այն է, որ սիրիահայերն այստեղ կարողանան ապրել, հաստատվել ու չարտագաղթել»:
Արքայական ակումբի և 26-ամյա կիսապաշտպանի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. հունիսի 30-ը: Հինգշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, գերմանացի ֆուտբոլիստն այս առիթով կմասնակցի մամուլի ասուլիսի:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունում հանդիպում է կայացել նախարար Նատիգ Ալիևի և իտալական Tenaris Global Services ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Ռոկկայի միջև։
Ցուցահանդեսում Ռուսաստանը կներկայացնեն 16 ձեռնարկություններ, որոնք պոտենցիալ պատվիրատուներին կցուցադրեն ժամանակակից զրահատանկային, հրթիռահրանոթային սպառազինություն ու տեխնիկա, «Ուրան» ընտանիքի ռոբոտատեխնիկական համալիրներ, ռազմական ավիացիա, հրաձգային զենք ու զինամթերք:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիտարկել սիրիական հակամարտությանը միջամտելու ռազմական տարբերակը, հայտնում է Reuters-ը։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը ուժեղացնել «Իվանիշվիլիի խոշոր խարդախության» հայտնաբերման աշխատանքը և նյութեր հավաքել ընտրություններում կեղծարարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 17-18-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը՝ ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ, հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նախօրեին Աշտարակում 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող 62-ամյա տղամարդը ինքնասպան է եղել:
«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած… մենք որպես, ասենք, առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»:
Պաշտոնյաները պլանավորում են մինչև 2019թ. աստիճանաբար կրճատել պետական ԶԼՄ-ների ֆինանսավորումը 6-20 տոկոսով։ Դա է բխում 2017-2019թթ. Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագծից, գրում է «Վեդոմոստին»։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:
Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-երում հաստիքների կրճատման հարցը քննարկվում է, բայց գրոծընթացն արդեն սկսվել է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Խաղողի մթերումներն ընթանում են, այս պահին խնդիր չկա: Կան դեպքեր, որ գյուղացիների հետ պայմանավորվում են ավելի ուշ վճարել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոի սաները կանցկացնեն հոկտեմբերի 17-ին՝ արտագնա խաղում մրցելով «Լիվերպուլ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել ազգային ընտրանու աշխարհի առաջնության որակավորման փուլի նախորդ երկու հանդիպումները՝ հետևելով «Մանչեստեր»-ի բժիշկների խորհրդին: