Մխիթարյանը չի մասնակցի «Լիվերպուլ»-ի հետ խաղին. The Independent
Անգլիական The Independent պարբերականը գրում է, որ Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Լիվերպուլ»-ի հետ խաղին:
Հեղինակավոր պարբերականի պնդմամբ, բացի Մխիթարյանից, այս խաղին չի մասնակցի նաև պաշտպան Լյուկ Շոուն:
Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոի սաները կանցկացնեն հոկտեմբերի 17-ին՝ արտագնա խաղում մրցելով «Լիվերպուլ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել ազգային ընտրանու աշխարհի առաջնության որակավորման փուլի նախորդ երկու հանդիպումները՝ հետևելով «Մանչեստեր»-ի բժիշկների խորհրդին: