«ԾԻԳ-երում կրճատման գործընթացն արդեն սկսվել է». Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-երում հաստիքների կրճատման հարցը քննարկվում է, բայց գրոծընթացն արդեն սկսվել է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ իշխանությունը բանակցություններ է վարում Հայաստանի արտադրանքը ԵԱՏՄ շուկայում մեկ բրենդով ներկայացնելու համար. «Այսօր խնդիր կա, որ շատ փոքր ձեռնարկություններ խնդիր ունեն ռուսական շուկա մտնելու: Նրանք ուզում են մեծ, կայուն ծավալներ: Քննարկել ենք մեկ բրենդով դուրս գալու հարցը, որ այստեղ գործարաններին պատվեր տրվի և այնտեղ ցանցերին բաժանենք:

Հայ արտադրողների կոնսոլիդացիան է պետք, որ համաձայնեն ու միասնական բրենդի տակ հանդես գան»:

Հարցին՝ արդյոք գտնո՞ւմ եք, որ, օրինակ, «Պեռնո Ռիկարը» կհամաձայնի մեկ բրենդի տակ մտնել, Ի.Առաքելյանը պատասխանեց. «Ինձ թվում է` ցանկացած խոշորը չի համաձայնի, բայց մանր ու միջինը կհամաձայնեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս