Զոհված զինծառայողների մասին տեղեկատվությունը զինկոմիսարիատը կտրամադրվի եռօրյա ժամկետում

Սահմանված Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի համաձայն  այսուհետ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, կամ զինծառայողի, կամավորականի զոհվելու դեպքում տեղեկատվությունը զինկոմիսարիատից սոցիալական աջակցության տարածքային մարմիններ կտրամադրվի եռօրյա ժամկետում: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սահմանված պարտադիր նորմով  սոցիալական աջակցության տարածքային մարմինները կսկսեն օրենքով սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, որի արդյունքում կձևավորվի տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմամասնագիտական խումբ, որն իր գործունեությունը կծավալի օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակներում:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 13.10.2016թ. հերթական նիստում:

Տեսանյութեր

Լրահոս