Բաժիններ՝

«Հայկական ֆուտբոլի բացթողումներն ու խնդիրները քննարկելու համար մասնագետներ են հրավիրվելու». Հրաչյա Ռոստոմյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մտահոգված է ֆուտբոլի հավաքականի ելույթներով: Նա նշել է, որ հավաքականի ցույց տված արդյունքները մտահոգիչ են, ու իրենք հրավիրելու են մասնագետներ, ում հետ քննարկելու են ֆուտբոլի բացթողումներն ու խնդիրները։

«Արդյունքները մտահոգում են և բավարար չեն: Իսկ խնդիրները բազմազան են, կոնկրետ չկա, ես, ինչպես նշել եմ, եթե ինչ-որ խնդիր մտահոգում է՝ զբաղվում ենք, կապ չունի` ֆուտբոլ է, ըմբշամարտ է, ծանրամարտ է»,- ասել է նա:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի կրճատման, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հանձնարարականի ուղղությամբ, Հ. Ռոստոմյանը պատասխանել է. «Կան հասարակական կազմակերպություններ, որոնց էֆեկտիվությունը պետք է ուսումնասիրել և տալ վերջնական արդյունք: Նաև պետք է նշել, որ այն ՊՈԱԿ-ները, այն մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, այսինքն` չունեն դահլիճներ, որ մարզվեն, դրանք կվերամիավորվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս