«Տեղեկատվության բազմազանությունն ու անաչառությունը չի կարող ապահովել մի լրատվամիջոց». Տիգրան Հակոբյան

«Խոսքի բազմազանությունն ու անաչառությունը չի կարող ապահովել մի լրատվամիջոց»,- ԱԺ-ում Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամի ընտրության քննարկման ժամանակ հայտարարել է ներկայացված թեկնածու Տիգրան Հակոբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե թեկնածուն իր գործունեության ընթացքում ուշադրություն դարձնելո՞ւ է գործող հեռուստաալիքների եթերի անաչառությանը, օբյեկտիվությանը, հավասար տեղեկատվության տրամադրմանը, Տիգրան Հակոբյանը պատասխանել է.

«Հասարակությունն իրավունք ունի անաչառ ու բազմակողմանի տեղեկատվություն  ստանալու, թե որքանո՞վ է դա կատարվում՝ դժվարանում եմ պատասխանել, բայց մի կարևոր ուղղում եմ ուզում անել: Ընդհանրապես, կարծում եմ, տեղեկատվության բազմազանությունն ու անաչառությունը չի կարող ապահովել մի լրատվամիջոց, դա ապահովում է ամբողջ համակարգը, որովհետև մի քանի գաղափար ունենալը շիզոֆրենիայի պես բան է»:

Ըստ Տ. Հակոբյանի՝ մի հեռուստաընկերություն կարող է դավանել սոցիալիստական գաղափարներ, մյուսը՝ ազատական, երրորդը՝ ազգայնական. «Հետևաբար, պետք է հնարավորություն տալ հասարակությանն այդ բազմազանությունից ստանալ տեղեկատվություն, ինչը մեզ մոտ ինչ-որ առումով ապահովված է: Բայց քանի որ շատ մշուշոտ են չափորոշիչները, հանձնաժողովը, բացի նախընտրական շրջանից, շատ հաճախ դրա հնարավորությունները չունի»:

Տեսանյութեր

Լրահոս