«Գյուղացին որքա՞ն է տուժում միջնորդական ծառայությունների արհեստական առկայության պայմաններում». Միքայել Մելքումյանը՝ Արծվիկ Մինասյանին

ԱԺ նիստում ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից փորձեց պարզել՝  կա՞ն արդյոք ուսումնասիրություններ, թե գյուղացին որքան է տուժում միջնորդական ծառայությունների արհեստական առկայության պայմաններում։

Ա. Մինասյանը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են.

«Մեր հայեցակարգային մոտեցումն է արդյունաբերական գյուղատնտեսության անցումը, ինչը նշանակում է, որ հողից մինչև շուկա իրացման ամբողջական շղթան պետք է կազմակերպվի այնպես, որ առավելագույն արժեք ստեղծող և բարիք ստեղծող անձը  ստանա առավելագույն եկամուտներ՝ ի տարբերություն այն անձանց, ովքեր պետք է միջնորդական առաքելություն իրականացնեն։ Առաջիկայում մենք կունենանք 4-5 մշակաբույսերի մասով առաջարկությունների փաթեթի հրապարակում, որը թույլ կտա անցում կատարել արդյունաբերական արտադրության»։

Հիշեցնենք, որ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը վերջին օրերին անընդհատ բարձրաձայնում է այս խնդրի մասին, որ միջնորդները գյուղացուց էժան գնով գյուղամթերք են ձեռք բերում ու հանձնում գործարաններին։

Տեսանյութեր

Լրահոս