«Աղավնաձորցիները պատրաստ են ծայրահեղ քայլերի, երեխաները վաղվանից դպրոց և մանկապարտեզ չեն գնալու». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Եղեգնաձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի։

Նա հայտնեց, որ մեկ տարի առաջ աղավնաձորցիներին խոստացված խաղողի մթերման գումարը չի տրվել բնակիչներին, ու հիմա այնտեղ լարված մթնոլորտ է։

«Սարսափելի լարված իրավիճակ է, մարդիկ կրկին փակելու են  մայրուղին, սպառնում են, որ երեխաներին չեն ուղարկելու դպրոց և մանկապարտեզ, ծայրահեղ քայլերի են դիմելու, որովհետև մեկ տարի առաջ խոստացված խաղողի մթերման գումարն այդպես էլ  մարդիկ չեն կարողացել ստանալ։ Իրավիճակը սարսափելի լարված է, աղավնաձորցիները պատրաստ են ծայրահեղ քայլերի, երեխաները վաղվանից դպրոց և մանկապարտեզ չեն գնալու։ Կառավարության ուշադրությունը հավիրում եմ այս խնդրի վրա, որպեսզի այն կարգավորեն»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930