Տղամարդկանց դեպքում սա կապված է ժառանգականության հետ, իսկ կանանց դեպքում, որպես կանոն, տարատեսակ քիմիական միջոցների, մազերի հարդարիչների հետ:
Հավելվածների և ծրագրային ապահովման մշակումը 5 տարվա ընթացքում կդառնան Ավստրալիայի 20 ամենապահանջված մասնագիտությունները, սակայն բազմաթիվ այլ աշխատանքներ կմնան իրենց ավանդական տեղերում. խոսքը վերաբերում է բուժքույրերին, առևտրի ոլորտի աշխատողներին և այլոց։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իսպանացի Ամանսիո Օրտեգան այս տարի սեպտեմբերի 9-ին գլխավորել է աշխարհի ամենահարուստ անձանց ցանկը, որը կազմել է Forbes ամսագիրը։ Rbc.ru կայքը գրում է, որ Zara խանութների ցանցը, որը 40 տարի առաջ ստեղծվել է երկաթուղայինի և սպասուհու որդու կողմից, կայուն կերպով մեծացնում է եկամուտները։
Fithacker.ru կայքը գրում է, որ սրտի կաթվածի հետևանքով մահացու ելքերի քանակն ավելացել է։ Դա զարմանալի չէ, քանի որ մենք արագ կենսակերպ ենք վարում, վնասակար մթերքներ ենք ուտում և բազմաթիվ վնասակար սովորություններ ունենք։
Հղիության 9 ամիսները յուրաքանչյուր կնոջ համար երջանիկ, բայց նաև անհանգիստ ժամանակներ են, քանի որ կինը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլև երեխայի համար։ Կայքը ներկայացրել է 5 միֆ այն մասին, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի հղիներին։
Bulgari իտալական ոսկերչական տան նոր դեմքը դարձել է ամերիկացի թոփ մոդել եւ Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը՝ Լիլի Օլդրիջը: Այս մասին հաղորդել է Harper’s Bazaar-ը: Ավելի վաղ մակնիշը ներկայացնում էր Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը՝ Կառլա Բրունին:
Մանգոյի օգտակար հատկանիշների մասին քչերը գիտեն, սակայն մանգոն հենց այն արևադարձային մրգերից է, որը պետք է ներառվի ձեր սննդակարգում:
Սեպտեմբերի 14-ին Բոստոնում կայացած համերգի ընթացքում երգչուհի Ադելը հիշել է երգչուհի Էմմի Ուայնհաուսին, այն, թե ինչ կլիներ նրա 33-րդ տարեդարձին։ Eoline.com.uk կայքը գրում է, որ երգչուհին մասնավորապես նշել է, որ նրան կտեսներ հեռուստացույցով կամ ամսագրի շապիկին՝ վարդագույն կիթառով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Budetezdorovy կայքը հրապարակել է հրաշալի նորություն՝ հատկապես քաղցրակերների համար: Պարզվում է, որ շոկոլադն ամրացնում է ատամների էմալն ու օգնում է պայքարել կարիեսի դեմ: Այժմ մի շարք ատամնաբույժներ խորհուրդ են տալիս այս համեղ քաղցրավենիքը՝ պրոֆիլակտիկ նպատակներով:
Մարտական գործողություններին մասնակցած, առաջնագծում ծառայություն իրականացրած տղաները աշխատանքի չեն կարողանում տեղավորվել։
Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից եւ ՀԱՕԿ-ից նվեր են ստացել բնակարաններ, որոնք գտնվում են մայրաքաղաքի Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի նորակառույց բազմահարկ շենքում:
«Պետք է հաշվի առնել նաև այն, որ Հայաստանը փոքր և զգույշ երկիր է, իսկ Իրանն այսօր ձգտում է բոլոր երկրների հետ վերականգնել իր հարաբերությունները, ուստի մարտահրավերների հաղթահարման առումով երկու երկրներն էլ որոշ սահմանափակումներ ունեն, որոնք հնարավոր է հաղթահարել երկարաժամկետ գործընթացում»:
Էլեկտրոնիկա արտադրող Samsung Electronics-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 28-ից վերսկսում է Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը Հարավային Կորեայում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ամբողջ աշխարհին հայտնի աղանդեր պանա կոտան ոչ միայն համեղ է, այլև՝ օգտակար: Այս աղանդերն ուղղակի փրկություն է աղիների համար, քանի որ պարունակում է օգտակար միկրոէլեմենտներ, որոնք բարակ թաղանթով են պատում աղիքային միկրոֆլորան՝ պաշտպանելով տարատեսակ վնասներից:
Տարեցտարի ավտոապահովագրման համար գործակալությունների հավաքագրած գումարների չափն ավելանում է, մասնավորապես՝ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ հավաքագրվել է 12 մլրդ 25 մլն 205 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 մլրդ 957 մլն 195 հազար դրամի փոխարեն: Միաժամանակ մեկ տարում ավելացել է նաև ապահովագրված ավտոմեքենաների թիվը՝ շուրջ 10 հազարով:
Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ և երկար մազեր ունենալ: budetezdorovy կայքը մազերի աճն արագացնելու վերաբերյալ մի քանի խորհուրդներ է ներկայացնում:
Հայաստանում ժողովրդավարությունը չի զարգանալու կամ չի կայանալու Ընտրական ու այլ օրենսգրքեր ընդունելով կամ բողոքի ակցիաները ցրող հին ջրցաններն էլեկտրամոբիլներով փոխարինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը չի զարգանալու ընդհանրապես։
«Վիշեգրադյան քառյակի» պետությունների ղեկավարները (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) սպառնացել են վետո դնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի վրա, եթե Եվրամիությունը չերաշխավորի Կենտրոնական Եվրոպայի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պահպանությունն ու իրավական պաշտպանությունը, որոնք աշխատում են Բրիտանիայում:
Յուրաքանչյուր երկրորդ փախստականը, որը Գերմանիա է ժամանել Սիրիայից, չի մնա երկրում, հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը:
Համակարգը միացնելու դեպքում նախ՝ հավաքում եք գաղտնաբառը, ապա՝ մեկանգամյա օգտագործման կոդ, որը ձեզ ուղարկվում է տեքստային հաղորդագրության ձևով։ Այսպիսի ֆունկցիա առաջարկում են ինտերնետ ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունները՝ Google, Twitter, Facebook և այլն։
ԱՄՆ Հյուսիսային Կարոլիա նահանգում աղետի է ենթարկվել ուսանողների տեղափոխող ավտոբուս, զոհվել է 4 մարդ, ավելի քան 40-ն ստացել է վնասվածքներ:
Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 18-ին մեկ անձ ձերբակալվել է։
ՌԴ Պետդումայի որոշ թեկնածուներ և պատգամավորներ հայտնում են խախտումների մասին, որոնք գրանցվել են նրանց կողմից Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել է Փարիզում: Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Շիրակի ազգականներին:
Հնդկաստանում սպանվել է 17 զինծառայող, ևս 18-ն ստացել է վնասվածքներ Քաշմիր և Ջամմու նահանգների ռազմական ճամբարի վրա զինյալների հարձակման հետևանքով:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները Դեր Զոր քաղաքի շրջանում հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին:
«Իմ կարծիքով՝ Արևմուտքը, դրական գնահատելով նոր վարչապետին, միևնույն ժամանակ՝ կարող է ունենալ այն մտահոգությունը, թե արդյո՞ք ի դեմս Ռուսաստանի, քանի որ նա այնտեղ աշխատել է, այնտեղ ունի ավելի հետաքրքիր, մեծ շրջապատ, հանկարծ այդ հարաբերությունները չուժեղանան»: