Բաժիններ՝

Bulgari-ն Կառլա Բրունիին փոխարինել է Victoria’s Secret-ի «հրեշտակով»

Bulgari իտալական ոսկերչական տան նոր դեմքը դարձել է ամերիկացի թոփ մոդել եւ Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը՝ Լիլի Օլդրիջը: Այս մասին հաղորդել է Harper’s Bazaar-ը: Ավելի վաղ մակնիշը ներկայացնում էր Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը՝ Կառլա Բրունին:

Տան գլխավոր տնօրեն Ժան Քրիստոֆ Բաբենի խոսքով՝ չնայած այն բանին, որ Օլդրիջն իտալուհի չէ, այն իդեալական կերպով փոխանցում է Bulgari-ի «հռոմեական պերճանքի» ոգին:

Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:

Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը:

Ամերիկացի թոփ մոդել Լիլի Օլդրիջը 2010 թվականից Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկն է: Օլդրիջի լուսանկարները հայտնվել են այնպիսի հանդեսների շապիկներին, ինչպիսիք են Glamour-ը, Cosmopolitan-ը, Teen Vogue-ն եւ ուրիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս