Բաժիններ՝

ԱՄՆ-ում ուսանողական ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր

ԱՄՆ Հյուսիսային Կարոլիա նահանգում աղետի է ենթարկվել ուսանողների տեղափոխող ավտոբուս, զոհվել է 4 մարդ, ավելի քան 40-ն ստացել է վնասվածքներ:

Վթարը տեղի է ունեցել Ռոկինգեմ քաղաքի մոտակայքում, հայտնում է WRAL հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ ավտոբուսի դիմացի անիվի պայթյունը: Չարտերային ավտոբուսը տեղափոխում էր Ռոք-Հիլ ակադեմիայի ֆուտբոլային թիմին:

Դեպքի վայրի լուսանկարներից երևում է, թե ինչպես է ավտոբուսի կողային պատերից մեկն ամբողջությամբ դեֆորմացված, վիրավորները պառկած են գետնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930