Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը բնակարաններ են ստացել Երևանի կենտրոնում

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից եւ ՀԱՕԿ-ից նվեր են ստացել բնակարաններ, որոնք գտնվում են մայրաքաղաքի Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի նորակառույց բազմահարկ շենքում:

mhm0107962-copy
Յուրաքանչյուր բնակարանի գինը մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ է:

Ռիոյի հայ մեդալակիրների պարգեւատրության արարողությունն ընթանում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

mhm0107963-copy

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պարգեւատրվել է 30 միլիոն դրամով եւ բնակարանով Գյումրիում: Սիմոն Մարտիրոսյանը ստացել է 30 միլիոն դրամ:

mhm0107972-copy

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին հանձնել է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանին՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին՝ 30 հազարական դոլար:

mhm0107980-copy

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս