Բաժիններ՝

Դիտորդները հայտնում են Պետդումայի ընտրություններում զանգվածային խախտումների մասին

ՌԴ Պետդումայի որոշ թեկնածուներ և պատգամավորներ հայտնում են խախտումների մասին, որոնք գրանցվել են նրանց կողմից Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում:

Այսպես, Twitter-ում տեղեկություն է հայտնվել ընտրատեղամասեր ընտրողներին կազմակերպված տանելու և «կարուսելների»՝ զանգվածային քվեարկությունների մասին:

«Բաց ընտրություններ» օգտահաշիվը տեղեկացնում է, որ Մոսկվայում զանգվածաբար ընտրությունների են տանում կոմունալ ծառայությունների աշխատակիցներին, շինարարներին, ոստիկանության ներկայացուցիչներին:
Պետդումայի պատգամավորության թեկնածու Դմիտրի Գուդկովն իր միկրոբլոգում գրել է, որ Մոսկվայի 3111 ընտրատեղամասում կարուսել է, վատ են աշխատում տեսախցիկները:

Պատգամավորության թեկնածու Նիկոլայ Լյասկինն էլ հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցների զանգվածային քվեարկության մասին:
Տեղեկություններ կան նաև անօրինական քարոզչության, տեսախցիկների ոչ համապատասխան տեղադրության, ֆոտոլուսանկարահանում իրականացնելու արգելքի մասին, հայտնում է korrespondent.net-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս