«Երկիրը թալանել եք, պաշտոները վերցրել եք, սահմանները չեք պաշտպանում». Էդիկ Բաղդասարյան
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
«Մարտական գործողություններին մասնակցած, առաջնագծում ծառայություն իրականացրած տղաները աշխատանքի չեն կարողանում տեղավորվել։
Gohar Piltoyan-ը էսօր մի մեկնաբանություն է գրել, նշելով, որ տղաներից աշխատանքային փորձ են պահանջել։ Նրա երկու տղաները փայլուն զինվորներ են եղել, բայց էսօր աշխատանք չեն կարողանում գտնել, բարձրագույն կրթությամբ։
Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում, պաշտոնյաների տղաները չեն ծառայում, կամ էլ նախարարությունում են ծառայում, կամ ցանկացած տեղից գործուղվում են նախարարություն, կամ էլ ինչպես պարզվում է, նրանց մի մասը վունդերկինդներ են ու երբեք աշխատանքի խնդիր չեն ունենում։
Նրանք բոլորը տեղավորված են զանազան հիմնարկներում, կամ էլ իրենց բիզնեսներն ունեն։ Երկիրը թալանել եք, պաշտոները վերցրել եք, սահմանները չեք պաշտպանում, եւ չեք էլ թողնում որեւէ մեկը մի տեղ տեղավորվի աշխատի։ Իսկ հիշում եք հայրենասիրական ինչպիսի ելույթներ էին հնչում, էդ զինվորների մասին ինչեր էին ասում ապրիլից հետո»։