Հաջորդ տասնամյակի 20 մասնագիտություններն Ավստրալիայի համար (ցանկ)

Հավելվածների և ծրագրային ապահովման մշակումը 5 տարվա ընթացքում կդառնան Ավստրալիայի 20 ամենապահանջված մասնագիտությունները, սակայն բազմաթիվ այլ աշխատանքներ կմնան իրենց ավանդական տեղերում. խոսքը վերաբերում է բուժքույրերին, առևտրի ոլորտի աշխատողներին և այլոց։

Heraldsun.com.au կայքը գրում է, որ աշխատանքի ստորաբաժանման տվյալները ցույց են տալիս, որ ըստ կանխատեսումների՝ վաճառողի աշխատանքը կլինի ամենապահանջվածը. 2020թ. նոյեմբերին 618,600 մարդ կզբաղվի դրանով։ Այս տարվա համեմատ (558,600 աշխատող)՝ այդ աշխատանքով զբաղվողների թիվը կավելանա 60,000-ով։ Երկու անգամ կավելանա բուժքույրերի քանակը՝ 308,800, որը տասնամյակի երկրորդ պահանջված աշխատանքն է։ Քարտուղարները (262,400), հաշվապահները (219,300) և էլեկտրամեխանիկները (191.600) կլինեն պահանջված մասնագիտությունների 5-յակում։ Հավելվածների և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվողների թիվը կհասնի 116,300-ի։ Դա կլինի առաջին անգամը, երբ «թվային աշխատանքը» կդառնա երկրի ամենապահանջվածներից մեկը։ Այս տարի այդ աշխատանքով զբաղվում է 54,300 մարդ։ Ավստրալիայի Կարիերայի զարգացման ասոցիացիայի խորհրդատու Ռեբեկա Ֆրասերը նշել է, որ քիչ կարողություններ պահանջող աշխատանքները դեռևս շարունակում են պահանջարկ ունենալ. աճում է նաև առողջապահության ոլորտը։ Նա նշել է նաև, որ թվային աշխատանքների պահանջարկը շարունակում է աճել, և յուրաքանչյուր ոք «թվային գրագիտության» որոշակի մակարդակ ունենալու կարիք ունի։

Թոփ 20 աշխատանքներն այսօր

  1. Վաճառողներ – 558,600
  2. Գրանցված բուժքույրեր – 261,600
  3. Քարտուղարներ – 253,400
  4. Բեռնատարի վարորդներ – 198,400
  5. Ընդունարանի աշխատակիցներ – 182,600
  6. Հաշվապահներ – 172,900
  7. Ծերերի նկատմամբ հոգ տանող աշխատակիցներ – 161,700
  8. Գրասենյակային մնեջերներ – 153,300
  9. Մաքրող աշխատակիցներ – 148,100
  10. Երեխաների նկատմամբ հոգ տանող աշխատակիցներ – 148,000
  11. Էլեկտրամեխանիկներ – 147,600
  12. Հիմնական դպրոցների ուսուցիչներ – 137,500
  13. Մատուցողներ – 134,500
  14. Փայտագործներ – 133,400
  15. Գանձապահներ – 132,400
  16. 11-18 տարեկան երեխաների հետ աշխատող ուսուցիչներ – 131,700
  17. Գովազդ և վաճառք – 128,200
  18. Խոհարարներ – 126,200
  19. Հաշվապահի քարտուղար – 122,300
  20. Խանութներում հսկիչներ – 120,500

Թոփ 20 աշխատանքները 2021թ.

  1. Վաճառողներ – 618,600
  2. 2.Գրանցված բուժքույրեր- 308.800
  3. Քարտուղարներ – 262,400
  4. Հաշվապահներ – 219,300
  5. Էլեկտրամեխանիկներ – 191,600
  6. Երեխաների նկատմամբ հոգ տանող աշխատակիցներ – 188,600
  7. Ծերերի նկատմամբ հոգ տանող աշխատակիցներ – 183,400
  8. Բեռնատարի վարորդներ – 183,300
  9. Ընդունարանի աշխատակիցներ – 166,600
  10. Հիմնական դպրոցների ուսուցիչներ – 163,500
  11. 11-18 տարեկան երեխաների հետ աշխատող ուսուցիչներ – 144,500
  12. Մատուցողներ – 139,000
  13. Գրասենյակային մենեջերներ – 136,300
  14. Փայտագործներ – 135,900
  15. Հսկիչներ խանութներում – 135,700
  16. Խոհարարներ – 135,500
  17. Հաշվապահի քարտուղար – 133,900
  18. Գովազդ և վաճառք – 132,500
  19. Մաքրողներ – 129,300
  20. Ծրագրային ապահովման մասնագետներ – 116,300

Զեկույցում նաև նշվում է, որ աշխատանքների մեծ մասի համար հիմնական պահանջներից մեկը կլինի ոչ միայն՝ գրագիտությունը և քանակական մտածողության կարողությունը, այլև՝ «թվային կարողությունները»։ Միևնույն ժամանակ, տեխնոլոգիական զարգացումը կնշանակի, որ որոշ աշխատակիցների կփոխարինեն մեքենաները։ «Դուք պետք է համոզված լինեք, որ ընտրել եք, թե ինչ եք ուզում անել և ինչ պետք է անեք՝ համոզված լինելու համար, որ աշխատանք կգտնեք»,- նշել է Ռեբեկա Ֆրասերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս