Համեղ պանա կոտա
                                    Ամբողջ աշխարհին հայտնի աղանդեր պանա կոտան ոչ միայն համեղ է, այլև՝ օգտակար: Այս աղանդերն ուղղակի փրկություն է աղիների համար, քանի որ պարունակում է օգտակար միկրոէլեմենտներ, որոնք բարակ թաղանթով են պատում աղիքային միկրոֆլորան՝ պաշտպանելով տարատեսակ վնասներից:
Ձեզ ենք ներկայացնում հայտնի աղանդերի բաղադրատոմսը.
Բաղադրություն
- հասած մանգոյի 3 միջուկ
 - 2/5 բաժակ կաթ կամ կոկոսի սերուցք
 - Քառորդ բաժակ մաքուր ջուր
 - 30-35 գ ժելատին
 - Կոկոսի քերուկ
 
Սկզբում պետք է ժելատինը լուծել ջրում, լավ խառնել և թողնել մի որոշ ժամանակ մնա, որպեսզի խառնուրդը սառչի: Դրանից հետո ժելատինը լցրեք կաթսայի մեջ և եփեք ցածր կրակի վրա, որպեսզի ժելատինն ամբողջությամբ հալչի:
Մյուս բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով, որպեսզի միատարր զանգված ստանաք: Ժելատինն ավելացրեք ստացված մասսային:
Ստացված խառնուրդը լցրեք ամանների մեջ և տեղադրեք սառնարանում: Գեղեցկության համար կարող եք կոկոսի քերուկ ավելացնել:
Համեղ և օգտակար աղանդերը պատրաստ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    