Բաժիններ՝

Ինչ պետք է իմանալ հաքերներից պաշտպանվելու համար

Insider.pro-ն ներկայացրել է միջոցներ, որոնք ձեզ թույլ կտան  պաշտպանվել հաքերներից։

1. Միացրեք երկաստիճան նույնականացման համակարգ։ Համակարգը միացնելու դեպքում նախ՝ հավաքում եք գաղտնաբառը, ապա՝ մեկանգամյա օգտագործման կոդ, որը ձեզ ուղարկվում է տեքստային հաղորդագրության ձևով։ Այսպիսի ֆունկցիա առաջարկում են ինտերնետ ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունները՝ Google, Twitter, Facebook և այլն։

2. Բեռնեք նույնականացման համար նախատեսված հավելվածը։ Google Authenticator հավելվածը վերացնում է տեքստային հաղորդագրություն ստանալու անհրաժեշտությունը։ Այն միանում է Google-ի ծառայություններին և ստեղծում կոդ, որը գոյություն ունի միայն «ինտերնետային ամպում». ոչ մի տվյալ՝ հեռախոսում, որը կարելի է գողանալ։

3. Ջնջեք «cookie»-ները։ Այցելած էջերի մասին տվյալները, որոնք պահպանում է ձեր բրաուզերը, թույլ են տալիս

4. Զգուշացեք հանրային WI-FI-ից։ Նույնիսկ, երբ դուք դեռ չեք միացել համացանցին, ձեր նոութբուքն արդեն տվյալներ է փոխանակում WI-FI-ի ցանցի հետ։ Ըստ մասնագետների՝ այդ տվյալները կարող են օգտագործվել հարձակումների համար։ Cyber Risk Management ընկերության գործադիր տնօրենը նշում է, որ հանրային WI-FI-ը ձեր նոութբուքի համար նույնն է, ինչ սեքսը մեկ գիշերով. երբեք չգիտես, թե ինչով կարող ես վարակվել։

5. Փակեք վեբ տեսախցիկը։ Փորձագետները վաղուց են խորհուրդ տալիս այսպես վարվել, որպեսզի ձեր յուրաքանչյուր քայլ և ձայն ֆիքսելու հնարավորություն չունենան։ Հունիսին, երբ Instagram սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը հասավ 500 մլն-ի, facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շնորհավորական գրառում արեց, նկատվեց, որ նա ևս այդպես է վարվում։

6. Օգտագործեք Audio Jammer-ը։ Այս միջոցը ձայնային խանգարումներ է արտաբերում, որոնք կառուցվածքային և դիապազոնի առումով մարդկային խոսք են հիշեցնում՝ այդ կերպ շեղելով լսող սարքերին։

7. Միայն կանխիկ գործարքներ կատարեք։ Յուրաքանչյուր խանութ, որից գնումներ եք կատարում, բանկին հաշվետություն է տալիս գործարքի կատարման վայրի և ժամանակի մասին։ Խորհուրդ է տրվում նախապատվություն տալ կանխիկ գործարքներին։

8. Օգտագործեք Tails օպերացիոն համակարգը։ Այն հնարավորություն է տալիս բրաուզերի և էլեկտրոնային փոստի թրաֆիկն անանուն դարձնել՝ վերլուծելուց խուսափելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս