ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի բանակին, սպանվել է 62 զինվորական
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները Դեր Զոր քաղաքի շրջանում հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին:
Հարվածների հետևանքով սպանվել է 62 սիրիացի զինվորական, մոտ 100 զինծառայող վնասվածքներ է ստացել, հայտնում է RIA Novosti-ն:
Դրանից անմիջապես հետո ԴԱԻՇ-ի զինյալները սկսել են գրոհել սիրիական բանակի դիրքերը:
Շաբաթ երեկոյան Սիրիայի բանակի ներկայացուցիչները տեղի հեռուստաընկերության եթերում հայտարարեցին ավիահարվածների մասին, որոնք միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հասցել էին զինվորականների դիրքերին երկրի արևելքում: Եփրատ գետի մոտ տեղակայված Դեր Զոր քաղաքն արդեն գրեթե 2 տարի պաշարված է ԴԱԻՇ-ի կողմից:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնեց, թե կոալիցիան 4 հարված է հասցրել Սիրիայի բանակի դիրքերին:
Մոսկվան հանդես է եկել կոշտ հայտարարություններով, մասնավորապես ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հարվածները վկայում են այն մասին, թե ԱՄՆ-ն աջակցում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին:
Կատարվածը քննարկման է դրվելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: