Բաժիններ՝

Քաշմիրում հարձակվել են զինվորական ճամբարի վրա, կա 17 զոհ

Հնդկաստանում սպանվել է 17 զինծառայող, ևս 18-ն ստացել է վնասվածքներ Քաշմիր և Ջամմու նահանգների ռազմական ճամբարի վրա զինյալների հարձակման հետևանքով:

Զինված խումբը հարձակվել է Ուրի քաղաքի հետևակային գումարտակի վրա, հայտնում է India Today հեռուստաալիքը:

Հարձակվողների հստակ թիվը հայտնի չէ, սակայն որոշ տվյալների համաձայն՝ խոսքը կարող է գնալ 3-4 ահաբեկչի մասին: Բախումները շարունակվում են, բանակը մեկնել է դեպքի վայր:

Դեռևս ոչ մի խմբավորում չի հայտարարել կատարվածի պատասխանատվությունը ստանձնելու մասին: Բանակում դեռ դժվարանում են ասել՝ արդյոք խոսքը տեղացի զինյալների, թե Պակիստանից ներթափանցած ահաբեկիչների մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս