Բաժիններ՝

Խթանեք մազերի աճը

Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ և երկար մազեր ունենալ: budetezdorovy կայքը մազերի աճն արագացնելու վերաբերյալ մի քանի խորհուրդներ է ներկայացնում:

  • Հիշեք, որ սպիտակուցները չափազանց կարևոր են մազերի աճի համար, այդ պատճառով փորձեք ավելի շատ ձու, ընկուզեղեն, միս օգտագործել, ինչն էլ կապահովի օրգանիզմում սպիտակուցի անհրաժեշտ մակարդակը:
  • Բավականաչափ քանակությամբ երկաթ և ցինկ պարունակող մթերք օգտագործեք: Երկաթի և ցինկի պակասը հանգեցնում է մազերի, եղունգների վիճակի վատթարացման: Երկաթը մազերի սոխուկներն ապահովում է անհրաժեշտ թթվածնով: Ցինկն օգնում է վերականգնել գլխամաշկի ճարպագեղձերի հյուսվածքները, որոնք մազերի աճին անհրաժեշտ յուղեր են արտադրում: Ցինկի աղբյուր են դդմի սերմերը, պիստակը:
  • Վիտամիններ: B խմբի վիտամինների աղբյուր են վարսակի փաթիլները, ծովամթերքները, ինչպես նաև՝ սպանախը, կաթնամթերքը, ոչ յուղոտ միսը, ոսպը, կարտոֆիլը, և այլն: Վիտամին B-ի կանոնավոր օգտագործումն օգնում է կարճ ժամանակում արագացնել մազերի աճը:
  • Նվազեցրեք ֆիզիկական և զգացմունքային սթրեսը: Այս տեսակի սթրեսը մազաթափության առաջնային պատճառ է:
  • Մազերի սխալ հարդարում: Խուսափեք մազերի գունաթափումից, հարթեցումից: Այս բոլոր պրոցեդուրաները վնասում են մազերը:
  • Ձվից պատրաստված շամպուն օգտագործեք: Մազերը կազմված են սպիտակուցներից, այդ իսկ պատճառով ձվից պատրաստված տնական շամպունը հենց այն է, ինչ պետք է մազերին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս