Բաժիններ՝

«Վիշեգրադյան քառյակը» սպառնացել է վետո դնել Brexit-ի հարցով համաձայնագրի վրա

«Վիշեգրադյան քառյակի» պետությունների ղեկավարները (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) սպառնացել են վետո դնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի վրա, եթե Եվրամիությունը չերաշխավորի Կենտրոնական Եվրոպայի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պահպանությունն ու իրավական պաշտպանությունը, որոնք աշխատում են Բրիտանիայում:

«Մենք թույլ չենք տա Բրիտանիայում ապրող մեր քաղաքացիներին վերածել «երկրորդ սորտի» մարդկանց: Կարծում եմ՝ Բրիտանիան հասկանում է, որ այստեղ փոխզիջման տեղ չկա»,- ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը հյուրընկալել էր Բրատիսլավայում ԵՄ գագաթաժողովը:

Գագաթաժողովին հանդիպման մասնակիցները քննարկել են քայլերը, որոնք կապված են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ:

Գագաթաժողովի ավարտին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ընդգծել է, որ Լոնդոնը չի պահպանի լիարժեք մատչում եվրոպական ընդհանուր շուկային, եթե խոչընդոտի ԵՄ երկրների քաղաքացիների միգրացիային:

ԵՄ բոլոր 27 երկրների ղեկավարները համաձայնել են, որ ոչ մի բանակցություն Brexit-ի հարցով չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի ներկայացրել դաշինքից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս