Օգոստոսի 10-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. նախնական տվյալներով կա մեկ զոհ:
Հարցին, թե Վ. Պուտինի չշտապելն ինչո՞վ է պայմանավորված, թուրքագետն այսպես պատասխանեց. «Այդ հարցին երեկ Փերինչեքի ալիքներից մի մեկնաբան պատասխանեց, ասաց, որ չնայած Նազարբաևի խնդրանքներին, Պուտինը չի ուզում բավարարվել Էրդողանի այդ նամակով և պահանջում է, որ Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի Ռուսաստանից և Թուրքիան պաշտոնապես փոխհատուցում վճարի Ռուսաստանին»:
Օգոստոսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստան այցելած իրանցի գործարարների հետ:
Վերաքննիչ դատարանն այսօր քննելու է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի պաշտպանի բողոքը։ Փաստաբանը վերաքննիչ դատարան է բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Արարատ Խանդոյանը կալանավորվել էր։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վրացական իշխանությունը լավ ռազմավարություն է ընտրել Ռուսաստանի նկատմամբ, ինչը պետք է ավարտվի օկուպացված տարածքների միավորմամբ, գրում է «Գրուզիա օնլայնը»:
«Ռիո-2016»-ում աստիճանաբար թեժանում է պայքարը մեդալային հաշվարկում: Այս պահի դրությամբ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է: Ամ երիկացիներն այս ընթացքում կարողացել են նվաճել 26 մեդալ, որոնցից ՝ 9 ոսկե, 8 արծաթե և 9 բրոնզե:
Դեսպան Միլսը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջև առևտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման: Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները:
Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները ծնողները որոշել էին այդ օրը գնալ Ժորային տեսության, նշել ծննդյան օրը, որոշել էին այնպես նշել, որ Ջեբրաիլի բոլոր զինվորներին «պատիվ տային»:
Նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերություների, հասարակական կազմակերպություների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, շինարարներ, ճարտարապետներ, շահագրգիռ անձինք:
Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողներն ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում «Սևիլիա»-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո անակնկալ են մատուցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Ուկրաինական segodnya.ua կայքը, անդրադառնալով երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպմանը, գրում է, թե Պուտինը ստիպված է եղել Էրդողանին մի քանի րոպե սպասել և անհանգիստ շարժումներ անել հարյուրավոր տեսախցիկների առաջ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է կորցնել Թուրքիային սեփական սխալների պատճառով, այլ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Օլիմպիական ոսկե մեդալները 2012 թվականի Լոնդոնի Խաղերի համեմատությամբ կորցրել են արժեքի 12 տոկոսը, հաղորդում է MarketWatch-ը: Ըստ որում բարձրագույն պարգեւի քաշը հասել է ռեկորդային 500 գրամի:
Ադրբեջանում «Ռուսաստանի ուղղաթիռներ» սպասարկման կենտրոնի բացման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել սեպտեմբերի վերջին ADEX-2016 ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռեփեր Էմինեմի Lose Youself թրեքի ներքո զվարճանում: Տեսահոլովակը հրապարակվել է Հիլարի Քլինթոնի պաշտոնական YouTube-ալիքում:
Օգոստոսի 11-15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Լսվեց շրխկացող, ճայթուն ձայն: Ավտոբուսը կանգ չառավ, բայց արգելակեց: Բոլորը պառկեցին հատակին, ես նույնպես պառկեցի»,- պատմել է Press Association լրատվական գործակալության լուսանկարիչը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հաջող ավարտի դեպքում ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի փոխարեն նախագահ էր նշանակվելու Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում օգոստոսի 9-ին այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաջող բանակցությունները, հանդիպմանը տնտեսական բլոկի նախարարների, ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը խոսում է այն մասին, որ երկրները շահագրգռված են լիարժեք երկկողմ հարաբերությունների վերականգնման հարցում:
Իրաքի մայրաքաղաք Բադղադի ծննդատներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է նվազագույնը 12 երեխա, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
«Ռիո-2016»-ում կայացել են կանանց ֆուտբոլի մրցաշարի հերթական տուրի հանդիպումները: Ներկայացնում ենք գրանցված բոլոր արդյունքները.
31-րդ ամառային օլիմպիական խաղերում թենիսային սենսացիաները շարունակվում են: Աննա Իվանովիչից, Նովակ Ջոկովիչից հետո պայքարը լքում է աշխարհի առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:
«ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներն անփոփոխ են մնացել». Բրայզա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որի շրջանակում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։
«Հայաստանը մեզ համար նոր շուկա է, պետք է առաջին հերթին ծանոթանանք իրար»
The Wall Street Journal պարբերականը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի` երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, գրում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումն ազդարարում է Անկարայի` Մոսկվայի կողմը շրջվելու պատրաստակամության մասին: