Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում նվազագույնը 5 թուրք զինծառայող է սպանվել, ևս 8-ն ստացել է վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի անվտանգության ուժերում իր աղբյուրին:
Եվրամիության` ռուսական բնական գազի մատակարարումներից կախվածությունը ադրբեջանական գազի միջոցով նվազեցնելու պլանները լուրջ սպառնալիքի տակ են հայտնվել Անկարայի և Մոսկվայի մերձեցման լույսի ներքո:
Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրած 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հրամանագրում ասվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանը լուծարել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը:
Թուրք զորահրամանատարը ԱՄՆ-ի տարածքում ապաստանելու ցանկություն է հայտնել` հրաժարվելով Անկարայի պահանջով վերադառնալ հայրենիք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Հիլարի Քլինթոնը մտադիր է ամերիկացիներից խլել զենք պահելու օրինական իրավունքը, հայտնում է BBC-ն:
Օգոստոսի 10-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց:
Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում Եվրոպայի Սուպերգավաթը վիճարկվեցին Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիան»:
Ռիո դե Ժանեյրոյում բացվել է ռեստորան, որտեղ քաղաքի չքավոր բնակիչներն Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում կկարողանան ընթրել միանգամայն անվճար:
Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիական ոսկի նվաճած հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հաղթանակից հետո զրուցել է լրագրողների հետ:
Ամերիկացի գիտնականները նոր տեսակի բոց են հայտնաբերել: Բոցը կապույտ մրրիկ են կոչել այն պատճառով, որ դա զրկված է կրակի համար բնորոշ դեղինի երանգներից:
Տեսահոլովակում հավաքված են մարդկանց կյանքի կարեւոր պահեր, որոնք նրանք չեն կարողացել նկարել սմարթֆոնում ազատ տեղի բացակայության պատճառով:
Այն մարզասերներին, ովքեր չեն կարողացել Ռիո դե Ժանեյրո ժամանել, Apple ընկերությունը հնարավորություն է ընձեռել հեռավորությունից աջակցելու իր երկրի հավաքականին: Վաճառքի են հանվել Apple Watch-ի համար գոտիներ՝ զարդարված 2016-ի Խաղերի մասնակից երկրների ազգային դրոշներով:
Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ռեկտոր Նիքոլաս Դերքսը գաղտնի մուտք է կառուցել, որը նախատեսված է ուսանողների բողոքի զանգվածային ցույցերի դեպքում փախուստի դիմելու համար: Նրա առանձնասենյակի մոտ սարքված ելանցը եւ մտոցը բուհի վրա 9 հազար դոլար են նստել: Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը:
Նրանց մոտ, ովքեր շաբաթական մինչեւ երեքուկես ժամ զբաղվել են ընթերցանությամբ, 12 տարվա դիտարկումների ընթացքում մահանալու հավանականությունը 17 տոկոսով պակաս է եղել, քան նրանց մոտ, ովքեր ընդհանրապես չեն կարդում: Երրորդ խմբի մասնակիցների առավելությունը նրանց նկատմամբ, ովքեր շաբաթական կարդում են մինչեւ երեքուկես ժամ, կազմել է 23 տոկոս: Միջին հաշվով նրանք, ովքեր ավելի շատ էին ընթերցում, երկու տարով ավելի երկար են ապրել, քան նրանք, ովքեր ընդհանրապես չէին կարդում:
Ֆրանսիացի տղամարդը՝ չնայած ուղեղի 90 տոկոսի բացակայությանը, ապրում է համեմատաբար նորմալ և առողջ կյանքով, ինչը ստիպում է գիտնականներին վերանայել կենսաբանական գիտակցության մասին տեսությունները:
Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում այսօր այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սեւան» քրեակատարողական հիմնարկներ:
Բնական դեղամիջոցը լավացնում է իմունիտետն ու իջեցնում է արյան բարձր ճնշումն ու խոլեստերինի մակարդակը: Եթե հոգնել եք բազմաթիվ դեղահաբերից, որոնք անարդյունք են, ապա այս բաղադրատոմսը հենց այն է, ինչ փնտրում եք:
Միակ հնարավորությունն այն է, որ հասարակությունը, գոնե մի եզակի անգամ, անկախ սոցիալական վիճակից ու բարեկեցության մակարդակից՝ ընտրություն կատարի, ինչպես գեղեցիկ տեքստերում է ասվում՝ խղճի և ոչ թե՝ փողի մտոք։ Բայց խոսքն այն հասարակության մասին է, որը բացի «շնից մազ պոկելու» մասին իմաստնությունից՝ ունի ևս մեկ իմաստնություն՝ նաղդը թողած՝ նիսյայի հետևից չընկնելու վերաբերյալ։
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի բնակչուհուն դեպի խորան է ուղեկցել այն տղամարդը, որին պատվաստել են հարսնացուի հանգուցյալ հոր սիրտը: Միջոցառման տեսագրությունը YouTube-ի իր ալիքում օգոստոսի 7-ին հրապարակել է ABC News-ը:
Սննդային թունավորումներից զգուշանալ հարկավոր է մշտապես, հատկապես ամռանը, երբ ինֆեկցիաների հարուցիչներն արագ են բազմանում:
Օգոստոսի 9-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ախպրակ լճի մոտակայքում կա երեխայի հագուստ. հնարավոր է երեխան ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
9 տարի առաջ Քլիվլենդի մշակութային զբոսայգում հիմնադրված հայկական պուրակը թույլ է տալիս տեղի հայ համայնքին միջոցառումներ կազմակերպել՝ ծանոթացնելով Քլիվլենդի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հայոց պատմության հերոսական եւ ծանր էջերին:
«Երևանյան դեպքերը դժվարացնում են ԼՂ հակամարտության բուն բանակցային գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի հարցերով ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Չինաստանի Յուննան հարավարեւմտյան նահանգի գերագույն ատյանի ժողովրդական դատարանը որոշել է 1,73 մլն յուանի (258,3 հազար դոլար) չափով փոխհատուցում վճարել այն կնոջը, որն ավելի քան 13 տարի բանտում է անցկացրել սպանության կեղծ մեղադրանքով:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, Giuseppe Zanotti մակնիշի հետ համագործակցությամբ, ստեղծել է կոշիկների հավաքածու:
«Սելավաջրերը էդ ճանապարհը քանդել էին: Ժամը 6-ի կողմերն էր, եկանք, որ տեսնենք էդ ճանապարհով կարանք իջնենք տուն, թե՞ չէ, էդա տեսանք: Մարդու կմախք կա, ոսկորներ, կուժ, ուլունքներ, պղնձից թեւնոցներ… ըտենց բաներ ենք գտել: Տպավորություն կա, որ դա գերեզման է», -ասում է Վազգենը:
Գիտնականները մեկ շաբաթ վերլուծել են 68 նորապսակ զույգերի փոխհարաբերությունները եւ գրանցել այն ժամերի քանակը, որոնց ընթացքում նրանք քնած են եղել: