Ապրիլյան պատերազմում զոհված Ժորա Եսայանը կդառնար 20 տարեկան

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Արցախում ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զոհված Ժորա Եսայանի ծննդյան օրն էր։ Ջեբրաիլում զոհված զինծառայողը կդառնար 20 տարեկան։

Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները ծնողները որոշել էին այդ օրը գնալ Ժորային տեսության, նշել ծննդյան օրը, որոշել էին այնպես նշել, որ Ջեբրաիլի բոլոր զինվորներին «պատիվ տային»:

Ժորան զբաղվում էր կարատեով, բազմաթիվ մեդալների է արժանացել: Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում: Դարբնիկի դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Սարգսյանը, ով Ժորայի դասղեկն է եղել, մտերիմ է եղել նրա հետ, մեր այցելության ընթացքում պատմել էր, որ Ժորան վայելել է շրջապատի հարգանքն ու սերը, առանձնացել իր համեստությամբ, ազնվությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031