«Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով». Չավուշօղլու

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է haqqin.az պորտալը` հղում կատարելով թուրքական ТRT հեռուստաալիքին:

Նրա խոսքով` եռակողմ ձևաչափը ձեռնտու է բոլոր կողմերին:
«Մենք այդ ձևաչափը քննարկել ենք Ադրբեջանում հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը:

Այդ նախաձեռնությունը հնչեցվել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Ռուսաստանը նույնպես դրական է գնահատել այդ մեխանիզմը:
Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում»,- ասել է Չավուշօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031