Բաժիններ՝

Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից` նրան անհարմար վիճակի մեջ գցելով

Ուկրաինական segodnya.ua կայքը, անդրադառնալով երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպմանը, գրում է, թե Պուտինը ստիպված է եղել Էրդողանին մի քանի րոպե սպասել և անհանգիստ շարժումներ անել հարյուրավոր տեսախցիկների առաջ:

Հիշեցնենք, որ հանդիպումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում:

Էրդողանի այցը Ռուսաստան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանի առաջին օտարերկրյա այցն էր:

Ենթադրվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ռուս-թուրքական հարաբերություններին ութամսյա ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2015թ. նոյեմբերին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո:

https://www.youtube.com/watch?v=XDQZW66wuaA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031