
Դատարանը մերժեց. «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։
Երեկ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Երեկ Հովհաննես Հարությունյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր դատարան և մասնակցել նիստին։