Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որի շրջանակում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ժամանակ երկու երկրների նախագահները պատրաստվում են քննարկել հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը Մոսկվա է ժամանելու Պուտինի հրավերով:

Բարձր մակարդակով բանակցությունների ժամանակ կողմերը պլանավորում են քննարկել համագործակցության կարևոր հարցեր քաղաքականության, առևտրա-տնտեսական, մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև քննարկել ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տիրույթում:

Վերջին անգամ Պուտին ու Սարգսյանը հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում` հունիսյան եռակողմ գագաթաժողովի շրջանակում, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031