Բաժիններ՝

Ձևավորվել է քաղաքաշինության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին արձանագրային որոշման պահանջները և ամփոփելով ՀՀ քաղաքաշինության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված կարգով ներկայացված դիմումների քննարկման արդյունքները` նախարար Նարեկ Սարգսյանը օգոստոսի 9-ին ստորագրել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը հաստատելու մասին հրաման (կազմը՝ այստեղ.):

Նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերություների, հասարակական կազմակերպություների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, շինարարներ, ճարտարապետներ, շահագրգիռ անձինք:

Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ հստակ օրակարգի ձևավորմամբ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների և խնդիրների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031