Վերաքննիչ դատարանը կքննի «Միայնակ գայլի» եղբորը կալանավորելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ դատարանն այսօր քննելու է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի պաշտպանի բողոքը։ Փաստաբանը վերաքննիչ դատարան է բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Արարատ Խանդոյանը կալանավորվել էր։

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Արարատ Խանդոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031