![](/banners/BeFunky-design.jpg)
Տուլայում ավտոբուսի վթարի գործով հայ վարորդը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/dtp03112015_015_640x420.jpg)
Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում ՄոսկվաԵրևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»: Վթարի հետևանքով 9 մարդ մահացել էր, 46ը՝ տուժել: Դատարանը որոշել է, որ Գառնիկ Հարությունյանը պատիժը կրելու է գաղութ բնակավայրում` 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
2015թ-ի նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08ին Մ4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում ՄոսկվաԵրևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: