Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն Բաստիան Շվայնշտայգերին տեղափոխել է փոխարինող կազմ վերջինիս ծննդյան օրը

Պորտուգալացին ասել է կիսապաշտպանին, որ նա կարող է իր համար ուրիշ ակումբ փնտրել:

Մոուրինիոյի որոշմամբ՝ Շվայնշտայգերն իր 32-ամյակի օրն ազատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը: Ինչպես հաղորդում է Bild-ը, կիսապաշտպանին հայտարարվել է, որ նա հանվել է տրանսֆերի:

Կիրակի Մոուրինիոն հայտարարել էր լրագրողներին, որ Շվայնշտայգերը մտնում է իր պլանների մեջ:

Շվայնշտայգերի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:

2015-16թթ. մրցաշրջանում գերմանացին մանկունյանցիների կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս