Բաժիններ՝

Եղբայրս աջ ձեռքով չի կարողանում կրակել. armtimes.com

ՀՀ ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից եւ լուսանկարներ հրապարակեց, որոնցից մեկում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը:

Լուսանկարի հրապարակումից հետո համացանցում բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին, որոնց մեծ մասի համաձայն՝ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է: Սմբատ Բարսեղյանի եղբայրը՝ Վարազդատ Բարսեղյանը, Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ լուսանկարն ենթարկվել է մշակման: «Կարեւորն այն է, որ ինքն այդ կողմով չի կարողանում կրակել: Հակառակ կողմից է զենքը պահում: Այսինքն՝ նկարը հավաքած է որոշ տարբեր պատկերներից: Կային դիտարկումներ, որ տարբեր «պիքսելներով» է լուսանկարը հավաքած»,- ասաց Վարազդատ Բարսեղյանն ու պատմեց, թե ինչպես է իր եղբայրը բանակում կրակել հրազենից: «Զենքը դրել է ձախ ուսին, աջով բռնել է փողը: Մոտավորապես այդպես, բայց ես էլ եմ նույն ձեւով կրակում՝ ձախ կողմով»,- ասաց նա:

Լուսանկարի դիտարկմամբ առաջ է քաշվում հետեւյալ արձանագրումները՝ պայմանական դիպուկահարի ձեռքերը լղոզված են, ավտոմատը բռնելուց աջ ձեռքի արմունկն երեւում է, որը չպետք է երեւար, օպտիկայի ու հրազենի առանցքները զուգահեռ չեն, ակնհայտ է, որ էկրանից է նկարած, իսկ մեջքի եւ գլխի հատվածում առկա սպիտակ եզրերը բնական չեն: Լուսանկարի բուռն քննարկումից հետո ոստիկանության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 14 վայրկյան տեւողությամբ մի տեսանյութ, որը բազմաթիվ պնդումների համաձայն՝ էկրանից է նկարված: Ուշագրավն այն է, որ տեսանյութում ենթադրյալ դիպուկահարը հրազենը կրակի պատրաստ դիրքում չի պահել, այլ դրված է ՊՊԾ գնդի տանիքին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս