Բաժիններ՝

iPhone 7-ը՝ 1.3 մլն դոլարով

Brikk ընկերությունը սկսել է ընդունել լյուքս iPhone 7-ի պատվերները: Թանկարժեք մետաղներից պատրաստված և ադամանդներով պատված սմարտֆոնը կարժենա 1.3 միլիոն դոլար:

Ոսկերիչներն առաջարկում են iPhone 7-ը պատել 24 կարատանոց դեղին և 18 կարատանոց վարդագույն ոսկով: Այս հեռախոսը կձևավորեն ընդհանուր 60 կարատ արժողությամբ ադամանդները:

Կան նաև սմարտֆոնի ավելի մատչելի տարբերակները: Deluxe հավաքածուի մեջ սմարտֆոնը կրկին պատվում է դեղին և վարդագույն ոսկով, կան նաև էմալապատված տարբերակներ: Ըստ պատվիրատուի պատվերի՝ փոփոխվում է սմարտֆոնի արժեքը: Էքսկլյուզիվ տարբերակներում հնարավոր է օգտագործել 1.08 կարատանոց ադամանդներով պատրաստված Apple ընկերության տարբերանշանը:

Ամենահասանելի սմարտֆոնները պատված են 10 տարբեր վառ գույներով: Այստեղ նույնպես օգտագործված է լինելու դեղին և վարդագույն ոսկի: Գները սկսվում են 4295 դոլարից:

iPhone 7-ը ներկայացվելու է սեպտեմբերին: Brikk ընկերությունն Apple-ի սմարտֆոնների իր տարբերակները կներկայացնի մեկ ամիս ուշ՝ հոկտեմբերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս