Բաժիններ՝

2012թ. Պարալիմպիկ խաղերի չեմպիոնուհին պատրաստվում է էֆտանազիա անել Ռիոյի խաղերից հետո

Մարիկա Վերվուտը կայացրել է սարսափելի որոշում:

Մարզուհին հաղորդել է, որ ավարտում է կարիերան «Օլիմպիադայից» հետո, իսկ սպորտը նրա համար կյանքի միակ իմաստն է:

«Յուրաքանչյուրը տեսել է ինձ ծիծաղելիս, ոսկե մեդալով, բայց ոչ ոք չի տեսել իմ կյանքի մյուս կողմը: Ես շատ եմ տանջվում, երբեմն օրվա մեջ քնում են ընդամենը 10 րոպե: Երբեմն ես կորցնում եմ գիտակցությունս և ուշքի եմ գալիս նրանից, որ շունս լիզում է դեմքս: Արևի մայրամուտով ցավը չի անցնում: Երբեմն ես նույնիսկ գոռում եմ:

Եվ միայն այն ժամանակ, երբ ես նստում եմ մրցարշավի անվասայլակի մեջ, ամեն ինչ անհետանում է: Ես վանում եմ բոլոր մութ մտքերը, պայքարում եմ վախի և տանջանքի դեմ: Ահա այդպես եմ ես հաղթել ոսկե մեդալները»,- Վերվուտի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:

2012թ. Պարալիմպիկ խաղերում մարզուհին 100 մետր մրցավազքում նվաճել է ոսկե մեդալ:

Էֆտանազիան թույլատրված է Բելգիայում: Դրա անցկացման համար անհրաժեշտ է 3 բժիշկների թույլտվություն:

Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 7-18-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս