
«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը կալանավորվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը կալանավորվել է: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը: Վարդան Գերավետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ռուզաննա Սիրեկանյանի խոսքով`երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 218-րդ հոդված՝ պատանդ վերցնելը և 235-ր հոդված՝
ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նրանք երկուսն էլ ցուցմունք չեն տվել, դիրքորոշում չեն հայտնել մեղադրանքի վերաբերյալ: