«Չեմ համոզի Լեո Մեսսիին վերադառնալ». Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ
Բայց զրույց Լեոյի հետ կլինի:
«Մենք չենք շփվել ոչ Մեսսիի, ոչ էլ նրա ընտանիքից որևէ մեկի հետ: Ես ուզում եմ հանդիպել և զրուցել Լեոյի հետ: Չեմ համոզի ոչ մի բան, ուղղակի հարկավոր է խոսել ֆուտբոլի մասին:
Նրանք, ովքեր ֆուտբոլիստ են եղել, հասկանում են՝ ինչ է հիասթափությունը եզրափակիչ խաղում պարտվելուց հետո: Պետք է պատմել նրան, թե ինչպես ենք պատրաստվում աշխատել: Մեսսին լավ պատկերացնում է, թե ինչ պետք է անի դաշտում և ինչպիսի որոշումներ պետք է կայացնի»,- Բաուսային է մեջբերում Ole-ն:
Բաուսան նշանակվել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի հրաժարականից հետո:
Մեսսին ավարտել է ելույթները Արգենտինայի հավաքականի կազմում Կոպա-Ամերիկայի եզրափակչում Չիլիից կրած պարտությունից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը