Բաժիններ՝

Յունկերն արդեն 30 տարի՝ նոթատետրում գրի է առնում դավաճանների անունները. Guardian

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը «փոքրիկ սեւ գրքույկ» է պահում, որում գրի է առնում իրեն դավաճանած մարդկանց անունները: Այս մասին գրում է Guardian թերթը՝ վկայակոչելով բելգիական զանգվածային լրատվամիջոցներին:

Յունկերն իր գրքույկն անվանում է «Փոքրիկ Մորիս»: Թերթը գրում է, որ, 18 տարի լինելով Լյուքսեմբուրգի քաղաքագլուխը, Յունկերը, պատահում էր, որ ինչ-որ մեկին սպառնում էր իր գրքույկով. «Զգույշ եղիր: Փոքրիկ Մորիսն սպասում է քեզ»:

«Ես փոքրիկ սեւ գրքույկ ունեմ, որտեղ 30 տարվա ընթացքում գրի եմ առնում ինձ դավաճանած մարդկանց անունները»,-պատմել է Յունկերն ինքը:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ իր նոթատետրն ամբողջովին լրացված չէ, քանի որ «մարդիկ հազվադեպ են իրեն դավաճանում»:

«Ես հիշաչար չեմ, բայց լավ հիշողություն ունեմ»,- հավելել է Յունկերը:

Ժան Կլոդ Յունկերը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականի նոյեմբերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս