Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ համալսարանի տարածքում, հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Cumhuriyet թերթը:
Կալիֆորնիայի կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն եւ Ջիմ Կոստան ողջունել են Հռոմի պապի հայաստանյան այցը` հատկապես ընդգծելով նրա` դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր սպասվող այցելության կարեւորությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Բուքինգհեմյան պալատ՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուներին:
Խոտ գյուղի մանկապարտեզի նախկին տնօրեն Ժասմենա Տատինցյանը չի թաքցնում, որ մինչև համայնքների խոշորացումը, որի ընթացքում յոթ այլ համայնքների հետ միավորվեց նաև Խոտը, լավատես էր, թե բարեփոխումը բարելավելու է իրենց կյանքը: Մինչդեռ Տաթև համայնքի գործող հինգ մանկապարտեզները՝ ավագանու որոշմամբ մայիսի 30-ից միավորվել են, և ինքը գործազուրկ է դարձել:
Ազերիները հաշվեհարդար էին տեսնում արդեն իսկ մահացած մարդկանց հետ՝ կտրելով նրանց գլուխները, ականջները, մարմնի տարբեր մասերը, նույն կերպ էին վարվում և ողջ մարդկանց հետ:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 86 միլիոն դոլար է կորցրել ֆունտ-սթեռլինգի փոխարժեքի՝ դոլարի նկատմամբ անկման հետևանքով: Պատճառը Brexit-ի արդյունքներն են եղել:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան այցելության կապակցությամբ, ավանդույթի համաձայն, հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային: Այս մասին տեղեկացնում է «Ռադիո Վատիկանը»:
Արգենտինացի պատգամավորը եւս կարեւորել է մեր երկրի հետ կապերի ամրապնդումը, ներկայացրել Ֆրանցիսկոս Պապի գործունեությունը, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատերազմների, ռասիզմի եւ ահաբեկչությունների դեմ պայքարը, փախստականների խնդիրները, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը:
«Սակագները հաշվարված են ճշգրիտ, հաշվարկի համար ընտրված են ճիշտ մեխանիզմներ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Կարեն Հարությունյանը:
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ենթադրում է, որ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները կարող են տատանումներ առաջացնել համաշխարհային շուկաներում, ինչը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների անկման, ինչի հետևանքով էլ ռուսական ռուբլին կփլուզվի, հայտնում է RNS-ը:
Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապն իր առաջին այցը Հայաստան կատարել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ: Այդ տարին նաև համընկնել էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 10-ամյակին:
Քաղաքացին հետապնդել է իրեն կողոպտած անձին. Որոնվում է տեսանյությում պատկերված երիտասարդը:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի ներքին գործն է համարել Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, հայտնում է RIA Novosti-ն:
Մեծ Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում և կշարունակի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ, չնայած այն բանին, որ դուրս է գալու Եվրամիության կազմից, BBC-ին հայտնել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը:
Լոնդոնի «Չելսի»-ն չի կարողանում ավարտին հասցնել Բելգիայի ազգային հավաքականի և հռոմեական «Ռոմա»-ի հենակետային կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի տրանսֆերը: Նայնգոլանը արդեն հայտարարել է, որ չի հեռանալու հարազատ ակումբից և «Ռոմա»-ում շարունակելու է հանդես գալ նաև գալիք մրցաշրջանում:
«Անիվը լրիվ ֆռռացել է, ու եկել է սկիզբը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր համաքաղաքացիներից մեկը՝ խոսելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի մասին: Հիշեցնենք, որ Հռոմի պապի ինքնաթիռը Հայաստան կժամանի ժամը 15:00-ին:
Ինչ վերաբերում է Խոր Վիրապ պապի այցելության լուսաբանմանը, ապա այնտեղ աշխատելու են միայն անձնական լուսանկարիչները, իսկ Նախագահական նստավայրում լրագրողների մուտքը սահմանափակվելու է:
«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,- գրել է Հռոմի պապը:
Նա ասել է, որ բրիտանացիների որոշումն ափսոսանք է հարուցում, ու դրա հետ կապված՝ Եվրոպայում խնդիրները խորանալու են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է։
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողների դիպլոմների եւ նրանց պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ապրիլին Արցախում ռազմական գործողությունների արդյունքում երկու ոտքը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է: Դավիթի ու իր լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ այն մակագրելով հետևյալ կերպ. «Դավիթ Գրիգորյան (Ժպտացող տղան)»:
«Մեծ Բրիտանիայում կայացած քվեարկությունը ցույց է տալիս, որ ղեկավարները թերագնահատում են մարդկանց արձագանքն արագորեն փոփոխվող աշխարհում: Դաս, որը մենք պետք է քաղենք արագ եւ հնազանդորեն»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է Զաները
ԵՄ երկրները Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո «պետք է որոշում կայացնեն բարելավել Եվրամիությունն ու պաշտպանել եվրոն» շուկայական ցնցումներից: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի անդամակցության համար, հայտնում է BBC-ն:
Քեմերոնը, նրա համախոհները, Եվրամիության գրեթե ողջ ղեկավարությունը պարտվեցին: Հաղթեց Մեծ Բրիտանիայի ժողովրդի 52 տոկոսը: Եվրամիությունը պարտվեց՝ կորցնելով Մեծ Բրիտանիային, բայց հաղթեց Եվրոպան՝ հերթական անգամ ապացուցելով, որ Եվրոպան ժողովրդավարության, մարդկանց ազատ կամարտահայտման անվիճելի առաջատարն է:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները մոտեցնում են կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հռոﬕ Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել և առցանց հնարավոր է հետևել պապի օդանավի ընթացքին: Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին:
Երեկ կայացած հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկրին նոր ղեկավարներ են հարկավոր և խոստացել է 3 ամսից հրաժարական ներկայացնել, հայտնում է BBC-ն:
Վազգեն Մանուկյանը հանձնարարել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի Հանրային խորհրդի անդամ Էդուարդ Ղազարյանը, և նախապատրաստվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ առաջիկայում կազմակերպվելիք հանդիպմանը, որի ժամանակ նախարարի հետ պետք է քննարկվեն հանրակրության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին առնչվող բազմաթիվ խնդիրներ: