Այն, ինչ որ հիմա կատարվում է՝ շատ անկայուն, աննորմալ եղանակային պայմաններ են:
Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է Հռոմի Պապը մատով զգուշացնում անվտանգության հայ աշխատակցին, ով «Զվարթնոց» օդանավակայանից իր «Renault» մակնիշի մեքենայով դուրս եկող Ֆրանցիսկոս քահանայապետին մոտեցող Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» մենաստանի կույսերի վրա գոչում է. «հետ արի, հետա արի….»:
Հունիսի 24-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա էին Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ:
Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
Instagram սոցիալական ցանցը հաջորդ ամսին կգործարկի հրապարակումների ավտոմատ թարգմանության գործառույթը: Այս մասին նշվում է սոցցանցի պաշտոնական պրոֆիլում:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Մարտունու բժշկական կենտրոնի» բժիշկն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի 300 000 դրամի չափով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատական տեղեկատվական կայքում օրերս հրապարակվել է այս գործով դատարանի կայացրած վճիռը:
Ես կցանկանայի, որպեսզի եկեղեցին լիներ աղքատ և աղքատների համար:
Այց Առաջին Քրիստոնյա Երկիր / Օր առաջին:
Երեկ սկսվեց Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան: Այցն իսկապես կարևոր, աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է, որը ոչ միայն առաջիկա մի քանի օրերին Հայաստանը կդարձնի համաշխարհային ուշադրության ու քննարկումների առարկա, այլև մեծ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի, հայ ժողովրդի վերաբերյալ ընկալումների վրա:
Հաջորդ մրցաշրջանը «ՊՍԺ»-ն կսկսի նոր գլխավոր մարզչով: Ինչպես հայտնի է դարձել L’Equipe-ին, չորեքշաբթի ակումբը համաձայնության է եկել Լորան Բլանի հետ պայմանագրի խզման վերաբերյալ, ինչի մասին կհայտարարվի մինչև շաբաթվա վերջ: Ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար Բլանը կստանա 22 մլն եվրո:
Աղջկան տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն Հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում դանակահարվել է 17–ամյա աղջիկ:
Լուսանկարչությամբ հետաքրքվողներին նա խորհուրդ տվեց միշտ հիշել, որ չնայած այսօր մեդիան տալիս է շատ ինֆորմացիա, լուսանկարը ևս պետք է լինի՝ ինֆորմացիայի, ինչպես նաև՝ էմոցիաների աղբյուր. «Ես սիրում եմ նկարել մարդկանց, մարդկային պատմություններ: Ես չեմ սիրում, երբ նկարը պարզապես գեղեցկությունն է ցույց տալիս, նկարը պետք է պատմի ճակատագրերի մասին»:
Ուժեղ ջրհեղեղի և սողանքի արդյունքում վնասված է Հայաստանը և Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի հատվածը: Սահմանը ժամանակավորապես փակ է: Վրաստանի Տնտեսության նախարարի խոսքերի համաձայն՝ «պետական բյուջեում նախատեսված են անհրաժեշտ միջոցներ աղետը չեզոքացնելու համար:
Գյումրիում ավարտին են մոտենու Հռոմի Սրբազան Քահանայապետի հյուրընկալման նախապատրաստական աշխատանքները:
Նորարարություն՝ ընդդեմ կոռուպցիայի:
Այժմ իրականացվում է Մատենադարանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նպատակային ծրագիր՝ մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի հետազոտման ու գիտատեխնիկական մշակման ծրագիրը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան կատարած այցի առաջին օրը հասցրել է թվիթերյան իր էջում գրառում կատարել:
Գյումրիում կատարված մոր և որդու սպանությունն արագ բացահայտվեց: Մանրամասներ:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Եվրո-2016-ի 1/8 եզրափակչից առաջ իր կարծիքն է հայտնել Իտալիայի հավաքականի մասին:
Հռոմի Պապ նորին Սրբություն Ֆրանցիսկոսը և իր պատվիրակության անդամները Հայաստան կատարած այցի առաջին օրը համտեսել են հայկական ծիրանն ու լավաշը ու շատ են հավանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
Ոստիկանությունը շարունակում է անհաշտ պայքարը ապօրինի անտառահատումների դեմ:
Այսօր լրագրողները Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեցին. ինչո՞ւ Հռոմի Պապը ««Range Rover» կամ «Bentley» ավտոմեքենաներով չի շրջում՝ ինչպես հայ հոգևորականներն են Հայաստանում և արտերկրում շրջում:
«Մեծ Բրիտանիան միշտ եղել է խանգարող Եվրամիության մյուս երկրներին առավել խորը ինտեգրման հասնելու համար: Ինքը չի միացել շենգեն գոտուն, միասնական արժույթին: Իմ կարծիքով, առանց Մեծ Բրիտանիայի Եվրոպական Միությունն ավելի մեծ հնարավորություն ունի խորացնելու ինտեգրացիայի մակարդակը, քան նրա հետ միասին: Եվրամիության քառյակի հայտարարությունն էլ խոսում է այն մասին, որ ԵՄ-ն կողմ է, որպեսզի որքան հնարավոր է շուտ սկսվի դուրս գալու գործընթացը: Եվրամիությունը պատմական կառույց է, որը պետք է շարունակի գործել, աշխատել, հասն ել իր նպատակներին»,- ասաց Արթուր Ղազինյանն` ընդծելով, որ, թերևս, Եվրամիության մնացած 27 պետություններն ունեցել են իրենց մտքում այս վատ սցենարը:
Հռոմի պապ նորին Սրբություն Ֆրանցիոսկոսը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նվիրել է Տիրամոր խճանկար, իսկ կաթողիկոսը Պապին նվիրել է գավաթ-սկիհ:
Փողոցի տեսագրող սարքը արձանագրել է գողությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ունեցած իր ելույթում արտասանել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստան» բանաստեղծությունից մի հատված:
«Օլիմպիական խաղերում ռուսաստանցի բոլոր մարզիկները, այդ թվում՝ նաև թեթևատլետները, որոնց կթույլատրի IAAF-ը, կլինեն Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի կողմից: Այսպիսով, նրանք հանդես կգան Ռուսաստանի դրոշի ներքո»,- հայտարարել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունում:
Հռոմի Սրբազան Քահանահապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցին ընդառաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռադիո Վատիկանին»: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ: -Համայն հայությունը և Հայաստանը 3 օր շարունակ պետք է ապրեն հուզումնալից պատմական օրեր, քանի որ Սրբազան Քահանայապետը այցելելու է մեր երկիր: Ինչպես է Հայաստանը պատրաստվել այս այցելությանը: -Մենք հպարտ ենք, մենք շոյված ենք և […]
ԱԺ ՀՀԿ խմակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ խոսելով Հռոմի Պապի այցելության մասին, ասաց, թե այն ի սկզբանե պետք է տարածաշրջանային լիներ, սակայն վերջում այն փոխվել է:
Կրակոտ պատասխան գնչուների թագավորից: