
Նայնգոլանը կմնա «Չելսի»-ում

Լոնդոնի «Չելսի»-ն չի կարողանում ավարտին հասցնել Բելգիայի ազգային հավաքականի և հռոմեական «Ռոմա»-ի հենակետային կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի տրանսֆերը: Նայնգոլանը արդեն հայտարարել է, որ չի հեռանալու հարազատ ակումբից և «Ռոմա»-ում շարունակելու է հանդես գալ նաև գալիք մրցաշրջանում: Ֆուտբոլիստը նաև նշել է , որ իր որոշման մասին արդեն հայտնել է հռոմեական ա կումբի նախագահ Ջեյմս Պալոտաին: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Ռաջա Նայնգոլանը այժմ գտնվում է Ֆրանսիայում և շարունակում է իր ելույթները «Եվրո 2016»-ում: Բելգիայի հավաքականը 1/8 եզրափակիչում հանդիպելու է Հունգարիայի ազգային ընտրանու հետ: