
Բունդեսթագն արտակարգ նիստ կհրավիրի Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ

Բունդեսթագը հաջորդ շաբաթ արտակարգ նիստ կհրավիրի Մեծ Բրիտանիայի հանրաքվեի՝ ԵՄ-ի անդամակցության հարցով արդյունքների վերաբերյալ: Այս մասին Բունդեսթագում հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» (CDU/CSU) խորհրդարանական խմբակցության խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերը:
Նա ասել է, որ բրիտանացիների որոշումն ափսոսանք է հարուցում, ու դրա հետ կապված՝ Եվրոպայում խնդիրները խորանալու են:
«Վախենամ, բրիտանացիները մոտ ժամանակներս դա զգան»,- Կաուդերի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ երեկ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքով Մեծ Բրիտանիան որոշում կայացրեց դուրս գալ Եվրամիությունից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Brexit-ի օգտին քվեարկել է ընտրողների 51,9%-ը: