
Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում և կշարունակի պայքարել ԴԱԻՇ-ի դեմ

Մեծ Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում և կշարունակի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ, չնայած այն բանին, որ դուրս է գալու Եվրամիության կազմից, BBC-ին հայտնել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը:
«Ես այսօր կխոսեմ Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մեր դաշնակիցների հետ և կհիշեցնեմ նրանց, որ կմնանք ՆԱՏՕ-ում, կշարունակենք մեր դերը կատարել Արևմուտքի անվտանգության ապահովման հարցում, և մենք կշարունակենք պայքարը ԴԱԻՇ-ի դեմ»,- ասել է Ֆելլոնը:
Երեկ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքով Մեծ Բրիտանիան որոշում կայացրեց դուրս գալ Եվրամիությունից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Brexit-ի օգտին քվեարկել է ընտրողների 51,9%-ը: