
Դաստիարակչուհին, ով Շինուհայրից է, ամեն օր տոպրակների մեջ սնունդ է տանում Խոտ՝ առանց նախապես իմանալու երեխաների հաճախումների թիվը. gorispress.am

Խոտ գյուղի մանկապարտեզի նախկին տնօրեն Ժասմենա Տատինցյանը չի թաքցնում, որ մինչև համայնքների խոշորացումը, որի ընթացքում յոթ այլ համայնքների հետ միավորվեց նաև Խոտը, լավատես էր, թե բարեփոխումը բարելավելու է իրենց կյանքը: Մինչդեռ Տաթև համայնքի գործող հինգ մանկապարտեզները՝ ավագանու որոշմամբ մայիսի 30-ից միավորվել են, և ինքը գործազուրկ է դարձել:
Նախկին տնօրենը gorispress.am-ի հետ զրույցում պատմել է, որ ավագանու նիստից հետո, իրեն չեն տեղեկացրել, որևէ գրություն չեն ուղարկել այդ մասին և նույնիսկ աշխատանքից ազատման հրաման չի ստացել:
Ավագանու նիստին ներկա չի եղել Խոտ բնակավայրի վարչական ներկայացուցիչը, քանի որ վերջինիս չէին հրավիրել և տեղեկացրել ավագանու նիստի մասին և միայն որոշումից հետո է Մարտիրոս Գրիգորյանը տեղեկացել, որ կրճատվել են իրենց գյուղի մանկապարտեզի տնօրենն ու հաշվապահը:
Մինչև մանկապարտեզների միավորումը՝ երեխաները նախակրթարան-կենտրոն էին հաճախում ժամը 09:00-ին և տուն էին վերադառնում 16:30-ին ու երեք անգամ սնունդ էին ստանում: Նախկին տնօրենի ղեկավարման ընթացքում մանկապարտեզի վճարը յուրաքանչյուր երեխայի համար կազմում էր 4 հազար դրամ, իսկ հունիսի մեկից՝ վճարը դարձել է 2 հազար դրամ, սակայն դրա հետ մեկտեղ երեխաների երեքանգամյա սնունդը՝ դարձել է երկու, քանի որ մանկապարտեզում մնում են մինչև 14:30-ը:
«Ամեն օր ժամը 09:00-ին, մեր դաստիարակչուհին, ով Շինուհայրից է, տոպրակների մեջ սնունդ է բերում, առանց էդ օրվա երեխաների հաճախումների թիվն իմանալու, այսինքն՝ էդ սնունդը տալիս են դաստիարակչուհուն, իսկ ինքն իր հետ բերում է մանկապարտեզ,- ասում է Ժ.Տատինցյանը և ավելացնում,- կարող եմ ասել, որ մանկապարտեզը գործում է առանց տնօրենի, քանի որ ամսի մեկից տնօրենը չի ներկայացել մանկապարտեզ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: