
Հռոմի Պապի ինքնաթիռն ուղևորվում է Հայաստան. առցանց հնարավոր է հետևել դրա ընթացքին

Հռոﬕ Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել և առցանց հնարավոր է հետևել պապի օդանավի ընթացքին: Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կﬔկնի Մայր Աթոռ Ս. Էջﬕածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կٳնենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացٳցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջﬕածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Waiting for @Pontifex to board #PopeInArmenia @cnalive @NCRegister @aciprensa @EWTN pic.twitter.com/OQSpEUfJp5
— Edward Pentin (@EdwardPentin) June 24, 2016