![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները նպաստում են ԼՂ հարցի խաղաղ լուծմանը. Ուորլիք
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/uorliq.jpg)
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները մոտեցնում են կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ շփման գծում իրավիճակը կայուն կմնա: Հանդիպումները կարևոր նշանակություն ունեն և մեզ հնարավորություն կտան առաջընթաց արձանագրել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում կողմերը նորից իրենց հարգանքն են հայտնել հրադադարի ռեժիմի նկատմամբ, ինչի մասին հայտարարվել էր Վիեննայի հանդիպումից հետո:
«Նախագահները նաև իրենց հավատարմություն հայտնեցին այն միջոցների ընդունմանը, որոնք ապագայում կնվազեցնեն բռնության ռիսկերը, պայմանավորվեցին նաև վերականգնել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները»,- ասել է Ուորլիքը: