Brexit-ը սպառնում է ռուբլու նոր փլուզմամբ. ՌԴ ֆինանսների նախարարություն

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ենթադրում է, որ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները կարող են տատանումներ առաջացնել համաշխարհային շուկաներում, ինչը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների անկման, ինչի հետևանքով էլ ռուսական ռուբլին կփլուզվի, հայտնում է RNS-ը:

«Ռուսաստանի համար դա առաջին հերթին նշանակում է նավթի գնանկում, ռուբլու թուլացում, ֆինանսական շուկաների տատանում»,- հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը:

Ավելին, Սիլուանովը ենթադրումէ, թե մեկ «սև կարապը» այդ «փխրուն իրավիճակում» կարող է իր հետևից տանել բոլորին:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Ռուսաստանի բանկը Brexit-ից Ռուսաստանի համար ռիսկեր չի տեսնում:

Երեկ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքով Մեծ Բրիտանիան որոշում կայացրեց դուրս գալ Եվրամիությունից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Brexit-ի օգտին քվեարկել է ընտրողների 51,9%-ը:

Տեսանյութեր

Լրահոս