Ուկրաինացի սահմանապահները Խարկովի օդանավակայանում ձերբակալել են Թուրքիայից ժամանած Տաջիկստանի երկու քաղաքացիների, ովքեր ներգրավված են «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության մեջ և պատրաստվում էին իսլամական հեղափոխություն իրականացնել Տաջիկստանում:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում հանդիսավոր սուրբ պատարագ է մատուցել, որի ընթացքում ուղերձ է հղել հայ ժողովրդին: Հռոմի Պապն իր խոսքը սկսել է Եսայի մարգարեի հետևյալ խոսքերով. «Կվերականգնվեն հին ավերակները, կվերանորոգվեն անբնակ քաղաքները»:
Ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայող Արման Ավետիսյանը քայլում է, վերադարձելէ կյանքի բնականոն ռիթմին և անգամ արդեն ինքնուրույն հեծանիվ է քշում:
Լևոն Բարսեղյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեանյութ է տեղադրել, որտեղ երևում է Շահեն Հարությունյանին առևանգող մեքենան: Լևոն Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ տեսանյութն ինքն է նկարել, Շահենին տանում են այդ մի մեքենայով:
Կարագանդայի մարզի ղեկավար Նումուխաբեթ Աբդիբեկովը ազատել է աշխատանքից մի շարք պաշտոնյաների ՝ Շեթական թաղամասում սիբիրյան խոցի բռնկման պատճառով:
Կիտրոնի հյութը որոշ ճաշատեսակներում փոխարինում է քացախին: Կիտրոնի հյութը ոչ միայն՝ համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Սակայն կիտրոնի հյութն առավել օգտակար է աղով և սև պղպեղով:
Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել, անհրաժեշտ է կարծքիների փոխանակում արդի խնդիրների վերաբերյալ:
Քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն տանում են Վանաձորի ուղղությամբ:
ունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրինությունը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նվիրել էոսկե հուշամեդալ, որի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ինչպես նաև Ախթամարը պատկերող փորագրանկար:
Սուրբ առաքյալների և Տիրոջ բոլոր վկաների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված աշխարհի խաղաղության, մարդկության բարօր ու ապահով կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության համար:
Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել ու զրուցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
«Սա հերթական ապօրինաությունն է՝ քաղաքացուն չթողնել ազատ քայլել իր ուզած տեղով, եթե նա որոշել էր ինչ-որ բան աներ, դրա իրավունքն էլ ուներ, բայց նույնիսկ դա չեն էլ թողել: Պաստառ ուներ, որտեղ գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», ու ուղղակի պատրաստվում էր այդ պաստառը բացել»:
Շահենի հետ խոսեցի հեռախոսով, ասաց Գեղամ Խաչատրյանի խումբն է իրեն առևանգել Գյումրու կենտրոնական հրապարակի մատույցներում, դրել են մի ճերմակ մեքենա եւ տանում են անհայտ ուղղությամբ, հեռախոսը մոտն էր։
«Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան իր վճռականությանը հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեդակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Տերունապատվեր սիրո այս ջերմ զգացումով հանուն տարածաշրջանի ողջ հավատացելոց՝ բարի գալուստ ենք մաղթում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գյումրի քաղաք: Ուրախություն է Մեզ համար աղոթակից լինել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի մեծ բարեկամիդ մատուցած Պատարագին:
Հռոմի պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. հենց այս գլխագրով թուրքական լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին և նախագահական նստավայրում ունեցած ելույթի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը:
Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, Գյումրիում ոստիկաններն առևանգել են ու պահել մեքենայի մեջ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Հունիսի 24-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա:
Պատարագին աղոթակցելու է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, համապատարագելու են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոսպատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին շրջվել է ձորը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ազդեցություն թողնել ԵՄի բյուջեի վրա, հետևաբար անհրաժեշտություն կա վերանայել Բրիտանիայի ու ԵՄի հարաբերությունների մոդելը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 27-28ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում են ՀՀ Նախագահ Սեւժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: