
ՇՀԿ-ին Իրանի անդամակցության համար այլևս ոչ մի խոչընդոտ չկա. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի անդամակցության համար, հայտնում է BBC-ն:
«Կարծում եմ, որ իրանական միջուկային խնդրի կարգավորումից և ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո ոչ մի խոչընդոտ չի մնացել Թեհրանի հայտի դրական քննարկման համար»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալոշվ Տաշքենդում՝ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Նա նշել է, որ Իրանը վաղուց և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության գործունեությանը՝ որպես դիտորդ:
Նախօրեին ՌԴ նախագահի՝ ՇՀԿ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բախտիար Հաքիմովը հայտնել էր, որ կազմակերպության երկրները (Ռուսաստան, Չինաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ուզբեկստան) դեռ համաձայնության չեն եկել Իրանի՝ միությանն անդամակցության ժամկետների շուրջ:
«Սկզբունքային պլանում առարկություններ չկան, կան տեխնիկական նրբություններ՝ երբ գործարկել այդ գործընթացը»,- բացատրել էր դիվանագետը: