
Եվրախորհրդարանը Բրիտանիայի պատճառով արտահերթ նստաշրջան կհրավիրի

ԵՄ երկրները Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո «պետք է որոշում կայացնեն բարելավել Եվրամիությունն ու պաշտպանել եվրոն» շուկայական ցնցումներից: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Նա նաև տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանը հունիսի 28-ին արտահերթ նստաշրջան կհրավիրի, որպեսզի ընդունի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանաձև:
«Եվրոպական խորհրդարանը որոշում է կայացրել հավաքվել երեքշաբթի (հունիսի 28-ին)՝ ժ. 10.00-ին (Երևանի ժամանակով ժ. 12:00-ին), որպեսզի ընդունենք բանաձև՝ գնահատական տալով Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին»,- ասել է նա: